Տեխասում մեծ աղմուկ է բարձրացրել ոստիկանության սպայի գործունեությունը, ով աշխատում է Հյուսթոն Սթեյսի Սուրոյի ոստիկանական մասնաճյուղում:
Համընդհանուր աժիոտաժ է հարուցել նրա լուսանկարը Facebook-ում ոստիկանական համազգեստով, ապա առանց համազգեստի ու մորեմերկ լուսանկարները մոդելների որոնման կայքում, հաղորդում է KPRC-ն:
Ինչպես պարզել են լրագրողները, 42-ամյա միայնակ մոր շուրջ 100 լուսանկարները տեղադրված են ModelMayhem.com կայքում, որտեղ իրենց լուսանկարներն են տեղադրում ինչպես պրոֆեսիոնալ մոդելները, այնպես էլ լուսանկարիչներն ու սովորական անձինք:
Այն մասին, որ սկանդալային լուսանկարներում պատկերված է հենց ոստիկանության սերժանտը, հայտնի է դարձել անցած շաբաթ, երբ Սուրո քաղաքի ոստիկանապետի հրամանով նա ժամանակավորապես հեռացվեց իր պարտականությունների կատարումից մինչև դատաքննության ավարտը:









































