ՉԼ գավաթի 2012/13թթ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Դորտմունդի «Բուրուսիա»-ի դիմադրությունը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Անգլիական ակումբի միակ գոլը խփեց Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, որից հետո ծաղրական ժեստ ցույց տվեց հակառակորդի դարպասապահ Ռոման Վայդենֆելերին:









































