Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վլոֆգանգ Տիրզեի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վաշաձեն հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Վրաստանը շեղել եվրատլանտյան ինտեգրումից.
«Ես առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գերմանացի հյուրին, որ նա ժամանել է Վրաստան և ականատես եղել ժողովրդավար ընտրությունների անցկացմանը, ինչի շնորհիվ մեր պատմության մեջ առաջին անգամ իշխանափոխություն տեղի ունեցավ խաղաղ, սահմանադրական ճանապարհով:
Մենք շնորհակալ ենք Գերմանիային՝ Վրաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած աջակցության համար: Ոչ ոք չի կարող Վրաստանը շեղել եվրատլանտյան ինտեգրման ուղուց»:









































