Հյուսիսային Կորեան անցյալ շաբաթ արևմտյան ափին անցկացրել է փոքր շառավղով հականավային հրթիռի փորձարկում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության կառավարության աղբյուրը: Հրթիռի արձակումն իրականացվել է Սեուլում նախագահ Լի Մեն Բակի գլխավորությամբ տեղի ունեցած ուժային կառույցների ղեկավարների հանդիպումից հետո` հաջորդ օրը:
«Մեր հաշվարկներով «ցամաք-նավ» տեսակի հրթիռը թռել է 80-90 կմ հեռավորությամբ»,- ասել է աղբյուրը:
Երեկ Լի Մեն Բակը ուժայինների հետ որոշում էր կայացրել Հյուսիսին կոչ անել դադարեցնել ազդել Հարավում դեկտեմբերի 19-ին նախատեսվող նախագահական ընտրությունների ընթացքի վրա և հաստատել էր Սեուլի վճռականությունը արդյունավետ պատասխան տալ Պխենյանի կողմից ցանկացած սադրանքի:
«Արձակման նպատակը, ամենայն հավանականությամբ, հրթիռի կատարելագործված հնարավորությունների և հեռավորության ստուգումն է, սակայն չի բացառվում, որ դա Սեուլի որոշմանը պատասխան արձագանք էր»,- ասել է աղբյուրը:
Վերջին տարիներին Հյուսիսային Կորեան բավական հաճախակի է դարձրել փոքր շառավղով հրթիռերի արձակումը:











































