Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ խորհրդարանի կողմից անդրսահմանային օպերացիաների անցկացման մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագծի հաստատումը չպետք է դիտարկել որպես Սիրիային պատերազմ հայտարարելու մանդատ:
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ խորհրդարանի կողմից կառավարությանը տրված մանդատը չպետք է դիտարկել որպես Սիրիային պատերազմ հայտարարելու մանդատ. «Մենք գործելու ենք միջազգային հանրության հետ համագործակցելով: Դա առաջնահերթ է մեզ համար:
Մանդատն ուղղված է Թուրքիայի ազգային շահերի պաշտպանությանը և հետագա հնարավոր միջադեպերին գնահատական տալուն: Մանդատն ունի զսպելու յուրահատկություն, և դա կարևոր է Թուրքիայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:









































