Ամստերդամի «Այաքս»-ի հետ հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցները գրում են «արքայական ակումբ»-ի մարզչի և պաշտպանի լարված հարաբերությունների մասին: Մոուրինյոն դժգոհ է եղել «Սևիլյա»-ի հետ հանդիպմանը Ռամոսի ցուցադրած խաղից և յուրահատուկ պատժամիջոց է կիրառել` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը ֆուտբոլիստը հայտնվել է պահեստայինների նստարանին:
«Ցանկանում եմ նշել Ռամոսի գործողությունները: Նա հիանալի խաղաց: Իմ խնդիրն այն է, որ ֆուտբոլիստները ցուցադրեն իրենց լավագույն խաղային որակները: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը պահեստայինների նստարանին հայտնվելուց հետո Ռամոսը 3 հիանալի հանդիպում է անցկացրել»,- նշել է Մոուրինյոն:










































