«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթի խաղը` Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հարթը մի քանի գեղեցիկ սեյվ է կատարել և փրկել իր թիմը պարտությունից:
«Պետք է ասեմ, որ Հարթն անհավանական մակարդակի խաղ ցուցադրեց` «Բորուսիա»-ի հետ հանդիպմանը: Իմ կարծիքով` նա աշխարհի լավագույն դարպասապահն է ներկայումս»,- գրել է Անգլիայի ընտրանու ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:







































