Friday, 12 06 2026
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ

Իվանիշվիլին կարող է առաջարկել համագործակցության նոր ձևաչափ՝ Վրաստան-Հայաստան-Ռուսաստան

Վրաստանում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ մտադիր է աշխատանքներ տանել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերահաստատման ուղղությամբ: Թե ի՞նչ կտան այդ հարաբերությունները Վրաստանին, տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ են սպասվում և այդ համատեքստում ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել վրացի փորձագետներից:

Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաստատումը կարևոր է հատկապես առևտրատնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Այսօր վրացական ապրանք չի ընդունում Ռուսաստանը, ինչն էլ, ըստ մասնագետի, խնդիրներ է ստեղծում երկրի տնտեսության համար: Կարևոր է նաև Աբխազիայի և Օսեթիայի հետ կապված հիմնախնդրի խաղաղ լուծումը: «Հիմնախնդիրը չի լուծվի, եթե կողմերի միջև չլինի երկխոսություն»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:

Հարցին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վերահաստատման դեպքում Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ կլինեն` մասնագետը պատասխանեց. «Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն առանց այն էլ լավ մակարդակի վրա են: Սկզբունքորեն խնդիրներ չկան կողմերի միջև: Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների լավացումը լրացուցիչ կարող է դրական ազդել Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա: Կարող է, օրինակ, համագործակցություն լինել այս ձևաչափով՝ Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև»: Իսկ այդ դեպքում ի՞նչ դերում կհայտնվի մեր տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական գործընկեր և Հայաստանի թշնամի հանդիսացող Ադրբեջանը` հարցին Կախա Գոգոլաշվին պատասխանեց, որ Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունը կմնա նույն մակարդակում: «Բնականաբար, Ադրբեջանը, որպես մեր ռազմավարական գործընկեր, կմնա իր տեղում: Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր է էներգանախագծերի իրականացման տեսանկյունից: Ադրբեջանը կարևոր դեր ունի նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային միջանցքի զարգացման համար: Ադրբեջանն ու Վրաստանը կապված են աշխարհագրական կապով: Բայց այդ համագործակցությունը կզարգանա այնպես, որպեսզի չխանգարի Վրաստանի համագործակցությանն այլ երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ»,- ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Արևմուտքը միշտ էլ ուրախ է եղել ռուս-վրացական հարաբերությունների հաստատմամբ և նպաստել է դրան: Ըստ Գոգոլաշվիլիի՝ Արևմուտքը կհիասթափվեր, եթե «Վրացական երազանքը» հայտարարեր, որ Վրաստանը հրաժարվում է եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից: «Բա դա չեղավ, ոչ մի փոփոխություն գրեթե չի կատարվում Վրաստանի վարած քաղաքականությունում, բացի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձերից: Այս պայմաններում Արևմուտքը ոչ միայն չի հիասթափվի, այլև հակառակը՝ կգովերգի դա, իհարկե եթե դա եվրոպական ծրագրերի հաշվին տեղի չունենա»,- ընդգծեց նա:

Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով օգնական Արչիլ Գեգեշիձեն նույնպես կարծում է, որ ռուս-վրացական հարաբերությունների վերահաստատումը կարևոր է: «Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան բազմաճյուղ են, որ կարելի է ինչ-որ կերպ այս կետից առաջ շարժվել: Կարելի է կոնկրետ հարցերի վերաբերյալ վերսկսել համագործակցությունն ու հարաբերությունների հաստատումը: Բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները, որ Ռուսաստանը պետք է Վրաստանի քաղաքացիների համար վերացնի վիզային ռեժիմը, որ Աբխազիայից և Հարավային Օսեթիայից պետք է հանվեն ռուսական ռազմաբազաները: Դա, բնականաբար, չի լինի, բայց ինչ-որ փոխանակումներ և կապեր կարող են լինել կողմերի միջև»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Գեգեշիձեն: Ըստ մասնագետի՝ ժամանակը ցույց կտա, թե այդ հարաբերությունները ինչ փոփոխություններ մտցնեն մեր տարածաշրջանում: Արչիլ Գեգեշիձեն կարծում է, որ Արևմուտքը ոչ թե խանդի տեսարաններ կսարքի ռուս-վրացական հարաբերությունների վերահաստատման դեպքում, այլ ուրախ կլինի, եթե մի փոքր թուլանա տարածաշրջանում առկա այս լարվածությունը: Ռուս-վրացական կոնֆլիկտն, ըստ նրա, գլխացավանք է Եվրոպայի համար: «Արևմուտքը միշտ կոչ է անում Ռուսաստանին և Վրաստանին, թե՝ եկեք ու հարթեք ձեր հարաբերությունները: Կարծում եմ՝ Արևմուտքից կարող են անգամ մեզ աջակցել այդ հարցում»,- ասաց նա:

Վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլին նույնպես կարծում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանն ունեն այդ հարաբերությունների վերահաստատման կարիքը: «Ռուսաստանում շուրջ 1 մլն վրացի է ապրում: Առաջնահերթ պետք է կապերը վերահաստատել հումանիտար, տնտեսական, տրանսպորտի ոլորտներում, երկաթուղային ճանապարհը վերականգնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետը: Նրա խոսքով, Արևմուտքը շահագրգռված է մեր տարածաշրջանում անվտանգության բարձրացմամբ, հետևաբար դեմ չի լինի Վրաստանի այդ նախաձեռնությանը: «Ավելին` Արևմուտքը այսօր մեզանից պահանջում է, որպեսզի երկու երկրներն էլ հարաբերությունները վերսկսեն: Դա հնարավորություն կտա տարածաշրջանում բարձրացնել անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանություն ապահովել»,- ասաց Պաատա Զաքարեաշվիլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում