Ամստերդամի օդանավակայանում գերմանացի զույգից առգրավվել է տարանտուլա տեսակի ավելի քան 200 սարդ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Նիդերլանդների կառավարության կայքին: Սարդերից բացի` գերմանացիները փորձել են ճամպրուկով դուրս բերել հազարաոտնուկներ, բզեզներ, մորեխներ:
Ճանապարհորդները Ամստերդամ էին մեկնել Պերուից, որտեղ նրանք, իրենց խոսքով, անձամբ են որսացել բոլոր միջատներին: Տարանտուլաներն ու հազարոտնուկները, ինչպես պարզվել է, թունավոր են:
Զույգը չի հայտնել, թե իրենց ինչու էին պետք այդ միջատները: Մասնագետները հայտարարել են, որ սա հիանալի առիթ է` ուսումնասիրելու տարանտուլաներին, որոնք համարվում են քիչ ուսումնասիրված տեսակ:









































