«Պարի Սեն-Ժերմեն»-ի արգենտինացի ռմբարկու Էզեկիլ Լավեսին կարող է բաց թողնել «Մարսել»-ի հետ «ֆրանսիական կլասիկո»-ն, որը կայանալու է Լիգա 1-ի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստն ազդրի մկանի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Պորտու»-ի հետ խաղում: Առաջիկա օրերին Լավեսին բժշկական լրջագույն հետազոտություն կանցնի:
Երեկ Պորտուգալիայում կայացած հանդիպմանը Լավեսին խաղադաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին, սակայն 7 րոպե անց ստիպված էր լքել այն:







































