Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ՀՀԿ-ն զգուշացնում է Սերժ Սարգսյանին

Հանրապետականը չհավատաց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ նա արեց Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա Քոչարյանի ձեռագիրը չէ, բնավորությունը չէ, լեքսիկոնը չէ, գուցե նաև կհայտարարեր, որ ձայնը չէ, եթե Քոչարյանն աներ աուդիոհայտարարություն: ՀՀԿ խոսնակ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ինքը չի շփվել Քոչարյանի հետ, բայց իր ավագ ընկեր Սահակյանը շփվել է և լավ գիտե նրան: Այսինքն` Շարմազանովը ասաց, որ եթե Գալուստ Սահակյանն ասում է, որ ուրեմն այդպես է և դա ընդունում է, առնվազն տվյալ դեպքում, ամբողջ Հանրապետականը:

Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հավատում Քոչարյանի հայտարարությանը: Ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ է ուզում ասել Գալուստ Սահակյանն իր անհավատությամբ: Սա հասկանալու համար պետք է փորձենք դիտարկել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը: Ակնհայտորեն երևում է, որ Քոչարյանն այդ հայտարարության մեջ ունենալով Սերժ Սարգսյանին հարվածելու լավ հնարավորություն, առիթ, հիմքեր, չի անում այդ բանը և սլաքն ուղղում է ընդամենը խորհրդարանականների կողմը: Այստեղ երկու ասպեկտ կա, որոնցով պայմանավորվում է ՀՀԿ արձագանքը: Նախ` ՀՀԿ-ն, փաստորեն, հայտնվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր թիրախի դերում և այստեղ բնական է, որ հանրապետականների մոտ մտավախություն է առաջանում, որ կարող են գուցե դառնալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր պայմանավորվածության զոհը: ՀՀԿ-ն երևի թե այդպիսի վտանգ է տեսնում, որ ահել ու ջահել փորձում են թերահավատություն հայտնել այդ կապակցությամբ` զգալու համար պատասխան արձագանքը և դրանից հետևություններ անելու համար:

Մյուս ասպեկտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը իր հայտարարության մեջ խնայելով Սերժ Սարգսյանին, նրան միգուցե ներկայացնում է հենց այդ առաջարկը՝ պայմանավորվել ՀՀԿ խմբակցության վրա և պարզապես այդ խմբակցությունը դարձնել ներկայիս ժամանակահատվածի զոհը, քանի որ երկուսն էլ, թերևս, հասկանում են, որ առանց «զոհ» տալու՝ խոշոր «զոհ» տալու, համակարգը այս վիճակից դուրս չի գալու և է՛լ ավելի ծանր կացության առջև է հայտնվելու նոր ժամանակաշրջանում, նոր իրողությունների պայմաններում: «Մեզանից մեկը զոհ լինելու փոխարեն, ավելի լավ է զոհենք ՀՀԿ խմբակցությունն ու վերջացնենք»` գուցե Սերժ Սարգսյանին առաջարկում է Ռոբերտ Քոչարյանը:

Որոշակի դասավորության պարագայում Սերժ Սարգսյանի համար այդ առաջարկը կարող է ընդունելի լինել, երբ դրա շնորհիվ կձևավորվի նոր իրավիճակ և, ըստ էության, հնարավոր կլինի արդեն հարաբերականորեն լիցքաթափված պայմաններում նստել և պայմանավորվել խաղի նոր կանոնների շուրջ, իհարկե` իշխող համակարգի շրջանակում: Հանրապետական մեծամասնության համար այդ առաջարկը, բնականաբար, դառնում է շատ վտանգավոր, հատկապես այն դեպքում, որ ՀՀԿ-ականները իրենք էլ հասկանում են, որ այն կարող է լինել բավական իրատեսական: Այս դեպքում ՀՀԿ մեծամասնությունը, որ տարիներ շարունակ հանդիսացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հենարանը, կարծես թե որևէ անելիք այլևս չունի, քանի որ միշտ ինքնապահպանման հարցը լուծել է կուսակցությամբ հանդերձ այս կամ այն ուժեղ դեմքին ծախվելով, իսկ երբ այլևս գնորդ ուժեղ դեմք չկա, ՀՀԿ-ն անելիք չունի: Ներկայումս, Գալուստ Սահակյանն իր անհավատությամբ փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը ոչ թե համագործակցության առաջարկ է անում նրան, այլ պարզապես ծուղակ է պատրաստել, երբ կբթացնի Սերժ Սարգսյանի զգոնությունն ու կհարվածի ԲՀԿ-ով, երբ Սարգսյանը Քոչարյանի ծուղակն ընկած փչացրած կլինի հարաբերությունը իրենց հետ: Սերժ Սարգսյանին ուզում են համոզել, որ նա էլ հանկարծ չհավատա Քոչարյանի մեղմությանը և դառնա նրա նենգության զոհ: Գալուստ Սահակյանը հենց դրա մասին է խոսում, երբ հայտնում է, թե տեքստը համահունչ չէ Քոչարյանի բնավորությանը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին Գալուստ Սահակյանից էլ ավելի վաղ և գուցե ավելի լավ է ճանաչում և այդ առումով Սահակյանի խորհրդատվության կարիքը, թերևս, չի ունենա: Այստեղ, սակայն, էականն իհարկե ՀՀԿ դիրքորոշումն է, որը բավական հատկանշական է: Այդ դիրքորոշումը վկայում է, որ Հայաստանում ներիշխանական պրոցեսները ընթանում են շատ ավելի լայն թափով, քան հնարավոր է պատկերացնել, և դրանցում ոչ միայն ԲՀԿ-ի գլխին են ամպեր կուտակված, այլ նաև ՀՀԿ-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում