Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մանրամասն քննարկել են թուրք-սիրիական սահմանային վերջին զինված միջադեպերը:
Նշվում է, որ նույն խնդրի շուրջ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Պակիստանի արտգործնախարարների հետ:







































