Հունաստանի իշխանությունները և միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) առայժմ չեն կարողանում համաձայնության գալ: Ներդրողները կասկածի տակ են դնում Հունաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, հատկապես խոր անհանգստության տեղիք են տալիս առողջապահության ոլորտում փոփոխությունները:
Աթենքը փորձում է «եռյակից» ստանալ իր համար կենսական նշանակություն ունեցող 31.5 մլրդ եվրո օգնությունը, որը Հունաստանին խոստացվել էր ընթացիկ տարվա մարտին:
Interfax-ի վերլուծաբան Աննա Բոդրովան նշում է, որ «Հունաստանի բանակցությունները վարկատուների «եռյակի» հետ դարձյալ դադարեցվել են. կողմերը նախկինի պես չեն կարողանում համաձայնության գալ տնտեսման հարցում»: Նրա խոսքերով՝ հույներն այս անգամ շեշտը դնում են սոցիալական սեկտորում տնտեսումների փաթեթի վրա, մինչդեռ «եռյակին» անհանգստացնւմ են առողջապահության ոլորտի հարցերը:








































