Բոլոր թուրքական ռեստորաններում կտեղեկացվի ամեն ուտեստի կալորիականության մասին:
Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի խոսքերով՝ նմանատիպ ինֆորմացիա կտեղադրվի նաև հացաբուլկեղենի արտադրության վրա: Այս միջոցները ձեռնարկվել են ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակներում:
«Մենք չենք կարող ստիպել ռեստորաններին փոքրացնել չափաբաժինները: Սակայն ուտեստը մատուցելու հետ միասին ռեստորանները պետք է ներկայացնեն նաև դրանց կալորիականության մասին տեղեկատվություն: Այդժամ մարդիկ իրենք կորոշեն, թե ինչ չափաբաժին է իրենց հարկավոր և ինչքան կալորիաներ դրանից կստանան »,-Աքդաղի խոսքերը մեջբերում է Antalya Today-ը:









































