Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները այս առավոտ՝ «Այաքս»-ի դեմ խաղին պատրաստվելիս, որպես մարզման միջոց խաղացել են նաև բասկետբոլ:
Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը Facebook-ի իր էջում մի լուսանկար է տեղադրել, որում ինքն է՝ Բենզեմայի ու Վարանի հետ:
«Այսօր մենք ամեն ինչ կանենք՝ երեք միավոր վաստակելու համար: Մենք ամուր խաղ ենք ցուցադրելու»,- սոցցանցում գրել է Կասիլյասը:






































