Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Մոնտոլիվոն կարծում է, որ իր թիմն այժմ գտնվում է նույն վիճակում, ինչպես Իտալիայի ազգային հավաքականը «Եվրո-2012»-ից առաջ:
«Հիմա «Միլան»-ի մոտ այն նույն ցինիկ վերաբերմունքն է, ինչպես Իտալիայի հավաքականի մոտ էր Եվրոպայի առաջնությունից առաջ: Սա հատկապես երևում է վերջին մի քանի խաղերում:
Նույն վիճակը հավաքականում էր, բայց մենք լսեցինք մեր մարզչի հրահանգներն ու արեցինք այն, ինչ ասում էր: Հիմա հերթը «Միլան»-ինն է: Հարկավոր է փոխել վերաբերմունքը խաղի հանդեպ»,- ասել է Մոնտոլիվոն:










































