Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սարդինիայի զմրուխտե լողափին գտնվող Certosa վիլլան 470 մլն դոլարով վաճառել է նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ ընդգրկված երկրներից մեկի ղեկավարին:
Ինչպես գրում է Libero թերթը, «վաճառքի մասին համաձայնագիրը ստորագրվել է մի քանի օր առաջ արտասահմանում, քանի որ որպես գնորդ պետք է հանդես գա այլ երկրի նախագահ՝ մագնատ քաղաքական գործիչ, որը ղեկավարում է մի պետություն, որը ժամանակին գտնվել է Խորհրդային Միության կազմում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Certosa-ն կարող է վաճառվել 480 մլն եվրոյով:
Certosa-ի տարածքում, որն զբաղեցնում է ավելի քան 80 հա, տեղակայված է 3 վիլլա, 7 լողավազան, 400 տեղանոց ամֆիթատրոն և զբոսայգի` լճով, արհեստական հրաբուխներով ու հազվագյուտ բուսատեսակներով:







































