Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.25 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.40-ով և կազմել 408.38 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409.5-411 դրամով, գնում՝ 405-408 դրամով:








































