Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Միրաժ-2000» կործանիչը, որն ուսումնամարզական հանձնարարություն է իրականացնում երկրի արևելքում, այսօր կործանվել է անտառապատ տեղանքում: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիական ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդմամբ՝ ինքնաթիռի օդաչուն զոհվել է:
Ինքնաթիռի կործանման վայրը ներկայում ոստիկանները շրջապատել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:










































