Ուկրաինայի բիաթլոնի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բիաթլոնիստուհի Իրինա Վարվինեցը մարզման ժամանակ վրաերթի է ենթարկվել, քանի որ սխալմամբ վազքուղում էր հայտնվել ավտոմեքենա:
Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Այս պատահարն անուշադրության արդյունք էր: Պետք է մեծացնել հսկողությունը, որպեսզի ավտոմեքենաները չհայտնվեն վազքուղում»,- հայտարարել է Վարվինեցի անձնական մարզիչը:










































