Վերջին օրերին Աֆղանստանի բանակը և միջազգային կոալիցիայի ուժերը երկրի տարբեր հատվածներում համատեղ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում սպանվել է «Թալիբան»-ի 18, ձերբակալվել` 17 գրոհային:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ պաշտոնական մամուլի ծառայությունը, գործողության արդյունքում ապստամբների կողմից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, 49 կգ ափիոն և մեկ մոտոցիկլետ:
Բացի այդ, երեկ Զաբուլ և Անջշեր մարզերում առանձին գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է հակատրանսպորտային ական, ինչպես նաև 1.2 տոննա պայթուցիկ սարք: