Իսպանիայի 17 շրջաններ համաձայնել են հետևել բյուջետային դեֆիցիտի ուղենիշներին, որոնք կենտրոնական իշխանությունը հաստատել էր 2013թ. համար: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:
«Ֆինմարկետ»-ի փոխանցմամբ` այդպիսով Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, որը լուրջ ճնշումների է ենթարկվում ներդրողների կողմից, կստանա ոչ մեծ դադար:
Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել շրջանների ղեկավարներին՝ բյուջեին աջակցելու համար` նկատելով, որ դա թույլ է տալիս խուսափել դաշնային կառավարության ու շրջանների միջև առճակատումից:









































