Իտալացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ հանդիպումը:
««Շախտյոր»-ը հիանալի էր խաղում, իսկ մեզ չէր հաջողվում այնպիսի խաղ ցուցադրել, ինչպիսին կցանկանայինք: Միայն հաշիվը հավասարեցնելուց հետո և երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեների ընթացքում մենք կարողացանք լավ խաղ ցուցադրել:
Մենք չհաղթեցինք ոչ միայն այն պատճառով, որ այնքան էլ հաջող խաղ չցուցադրեցինք, այլ նաև մրցակցի գերազանց գործողությունների պատճառով: Ցանկացած դեպքում` լավ է, երբ պարտություն չես կրում նման հանդիպումներում»,- նշել է «Յուվենթուս»-ի պաշտպանը:







































