«Զենիթ»-ի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն կրկին հայտնվել է Իտալիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ է ճանաչել նրան Ա Սերիայի շրջանակներում պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով:
«Դոմենիկոյի ցուցադրած հիանալի խաղը և այն հանգամանքը, որ նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել պայմանավորված խաղերի կազմակերպման գործով, ազգային ընտրանու մարզչական կազմին ստիպել է կրկին ուշադրություն դարձնել ֆուտբոլիստի թեկնածությանը: Եթե դեմքի վնասվածքը նրան չխանգարի, ապա նա կարող է մասնակցել առաջիկա հավաքին»,- տեղեկացնում է Р-Спорт-ը:







































