«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր գոհունակությունն է հայտնել սաների` «Յուվենթուս»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ ցուցադրած խաղից:
«Մենք գիտեինք, թե ինչպես է խաղալու «Յուվենթուս»-ը և պատրաստ էինք նրան դիմակայել: Հարկ է նշել, որ մենք վստահություն ցուցադրեցինք: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, քանի որ գնդակին տիրելու առավելություն ունեինք:
Մեր հիմնական նպատակը մրցակցին առանց գնդակի թողնելն էր, և դա մեզ հաջողվեց: Մենք 3 անգամ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, քան «Յուվենթուս»-ը: Առջևում «Չելսի»-ի հետ հանդիպումն է, և մենք, իհարկե, կփորձենք հաղթանակ տանել: Պետք է առանձնացնեմ Թոմաս Հյուբշմանին, ով հիանալի գործեց: Իմ սաները լավ խաղ ցուցադրեցին, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ արժանի էինք հաղթանակի»,- հայտարարել է Միրչա Լուչեսկուն:










































