Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է իր և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հարաբերությունների մասին: Այս մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստին վերաբերում է այնպես, ինչպես թիմի բոլոր խաղացողներին:
«Կնոջս հետ հարաբերություններս ավելի լավ են, քան Ռամոսի: Տարբերություն չեմ դնում Սերխիոյի և թիմի այլ ֆուտբոլիստների միջև` նրան վերաբերում եմ այնպես, ինչպես բոլորին:
Եթե որևէ մեկը հարցեր ունի, ապա կարող է Ռամոսին դիմել: Ես խնդիրներ չունեմ: Կարծում եմ` նույնպես կարտահայտվեր նաև Ռամոսը: Խոսքը, անկասկած, մեծ պրոֆեսիոնալի մասին է»,- նշել է Մոուրինյոն:









































