«Սա անթույլատրելի է, և հատկապես Ավետիսյան կոչվածին պետք է ոստիկանության համակարգից հեռացնել: Նա տարրական կուլտուրա անգամ չունի»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը`անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների և «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ կիրառված բռնություններին:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե իշխանությունները ոստիկան Ավետիսյանին հեռացնեն աշխատանքից, ապա ինքը այդքանով կբավարարվի: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը իր հերթին նշեց, որ եթե այդ միջադեպը չստանա իրավական գնահատական, ապա կստացվի, որ իշխանությունները մասնակից են այդ անօրինակություններին: