ՀՀ ազգային վիճակագրության տվյալներով, Հայաստանում արտադրական դժբախտ պատահարները նախորդ տարիների համեմատ նվազել են. եթե 2008թ. 76 դժբախտ պատահար է արձանագրվել, ապա 2009թ. դժբախտ պատահարները 58-ն են եղել: Արտադրական դժբախտ պատահարներից տուժածների քանակը 2008թ. 76 է, իսկ 2009-ին` 65: Ավելին, դժբախտ պատահարներից 2008թ. հաշմանդամ է դարձել 8 մարդ, 2009թ.` 3: Մահացածներն էլ 2008թ. 13-ն են, իսկ 2009թ՝ 12-ը: