Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախնական տվյալներ է հրապարակել 73 մեծամասնական օկրուգներից 72-ի վերաբերյալ:
Դրանց համաձայն՝ մեծամասնական ընտրակարգով դարձյալ առաջատարը «Վրացական երազանք» դաշինքն է, որը հաղթել է 37 մեծամասնական օկրուգներում: Իսկ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հաղթել են դրանցից 35-ում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ենթադրվում է, որ 150 հոգանոց խորհրդարանում «Վրացական երազանքը» կունենա 80-85 մանդատ, իսկ «Միասնական ազգային շարժումը»՝ 65-70 մանդատ:
Մնացյալ կուսակցությունները ներկայացված չեն լինի խորհրդարանում, քանի որ չեն կարողացել հաղթահարել նախընտրական 5 տոկոսանոց շեմը: Ակնկալվում է, որ խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքը կբաժանվի երեք խմբակցության՝ «Վրացական երազանք», հանրապետականներ և Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»:








































