Հոլանդիայից 70-ամյա երկվորյակ-մարմնավաճառ Լուիզ ու Մարտին Ֆոկկենսները որոշել են գումար վաստակել՝ հրապարակելով իրենց անցած կյանքի մասին պատմող հուշերը կարմիր լապտերների քաղաքից: Սեպտեմբերի վերջին Ամստերդամի ամենածեր մարմնավաճառները, որոնց ընհանուր ստաժը գերազանցում է 100 տարին, հրապարակել են իրենց հուշագրությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գրքում, որը բեսթսելլեր է դարձել Հոլանդիայում ու ներկայում դուրս է գալիս համաշխարհային շուկա, քույրերն առանց ամոթի պատմում են, թե ինչպես են սկսել աշխատել սեքս-ինդուստրիայում, ինչպես են բացել սեփական հասարակաց տունը ու ինչպես են կազմակերպել մարմնավաճառների առաջին ոչ պաշտոնական արհմիությունը:
Մինչ այդ, սակայն, հրեական ծագում ունեցող քույրերը որոշել են, որ գրքում բացահայտեն հնագույն մասնագիտության բոլոր գաղտնիքները, ու արդեն աշխատում են վավերագրական ֆիլմի նկարահանման վրա, որտեղ ծրագրում են մանրամասն կերպով նկարագրել իրենց բուռն գործունեությունը:
Ժապավենը ստացել է «Ծանոթություն Ֆոկենսների հետ» անվանումը, քույրերը կսկեն Երկրորդ համաշախարհային պատերազմից, որի ֆոնին է ամեն ինչ տեղի ունեցել:
Հարցին՝ ինչն է կանանց կյանքում եղել ավելի շատ՝ արցունքները, թե ծիծաղը, կանանցից մեկը պատասխանել է. «Ավելի շատ ծիծաղ է եղել: Կյանքում հարկավոր է ծիծաղել, եթե անգամ դու տխուր ես, քանի որ դա քո կյանքն է, ու այն չես կարող փոխել, այնպես որ հարկավոր է ժպիտով ապրել»:











































