Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Ուղեղի «լվացարարներ» կամ «լվացարարների» ուղեղը

Պարզունակ դատողություններն այն մասին, թե մարտի 1-ի համար մեղավոր են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ընդամենը քարոզչական աճպարարություն են, ոչ ավելին:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանում կամաց-կամաց ձևավորվեց փարիսեցիա-քաղքենիական քաղաքական մի շերտ, դաս, որը ստանձնեց հանդուրժողության և առաջադիմության դրոշակակրի առաքելությունը: Անցյալ երկու-երեք օրերին մենք ականատես էինք դառնում այդ առաքելության սուր դրսևորումներին, երբ տարբեր փորձագետներ, գործիչներ, հեռուստամեկնաբաններ, անդրադառնալով մարտի 1-ի հերթական` երրորդ տարելիցին, հագել էին հանդուրժողության «լեոպոլդյան» պատմուճանն ու հասարակությանը կոչ էին անում դաս քաղել մարտի 1-ից և ապրել հանդուրժողաբար, զիջելով իրար, սիրելով իրար, մտածելով, որ, ի վերջո, բոլորս քույրեր ու եղբայրներ ենք, դե, բացի իրենցից. Իրենք ո՛չ քույր են, ո՛չ եղբայր, իրենք առաքյալներ են` ճշմարտության առաքյալները Հայաստանում:

Նրանց գործունեությունը հատկապես ծաղկում է հենց մարտի 1-ի տարելիցներին, երբ սկսում են թերթերում կամ հեռուստաեթերներում դատողություններ անել այն մասին, որ մարտի 1-ից պետք է հետևություն անեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ կատարվածի և տասը զոհերի համար կար թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեղքը: Ինչ խոսք, քիչ թե շատ աշխատող ուղեղի պարագայում կարելի է ցանկացածի մեղքը գտնել ցանկացած բանի, այդ թվում՝ ասենք, նորածին Քադաֆիին ծննդատնից տուն տանելու մեջ:

Բայց ցանկացած բանի մեջ չէ, որ կարելի է տրամաբանություն գտնել: Եվ այդ բաներից մեկն էլ, որի մեջ տրամաբանություն գտնելը շատ դժվար է, հենց մարտի 1-ի մասին «առաքելական» դատողություններն են: Ինչ է նշանակում՝ կատարվածի մեջ կա թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեղքը: Ընդհանրապես ինչ է մեղք հասկացությունը ժամանակակից աշխարհում: ժամանակակից աշխարհում դրա ամենաօպտիմալ և համարժեք հոմանիշը դարձել է ապօրինությունը: Ապօրինությունն է մեղքը: Հետևաբար, պարզունակ դատողություններն այն մասին, թե մարտի 1-ի համար մեղավոր են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ընդամենը քարոզչական աճպարարություն են, ոչ ավելին:

Խնդիրը շատ պարզ է` մեղավոր և պատասխանատու են նրանք, ովքեր խախտել են օրենքը և Սահմանադրությունը: Հետևաբար, հասարակությանը հանդուրժողության, բարոյականության, միմյանց սիրելու մասին դասեր տալու փոխարեն, մերօրյա «առաքյալները» թող հարցերը դնեն հենց այդ` Սահմանադրության և օրենքի դաշտում, ու փորձեն իրենք էլ պատասխանել այդ հարցերին, թե որոնք են Հայաստանի Սահմանադրության և օրենքների ընձեռած իրավունքները և սահմանած պարտականությունները, և ովքեր են 2008 թվականի մարտի 1-ին խախտել այդ իրավունքներն ու գերազանցել լիազորությունները: Հանդուրժող լինելու փոխարեն արժե լինել տրամաբանող, որովհետև հանդուրժողությունը ջուր է, իսկ տրամաբանությունը` աղբյուր, որի ակունքը ժամանակակից աշխարհում Սահմանադրությունն ու օրենքներն են:

Հետևաբար, մարտի 1-ի մասին խոսելիս, հետագայում հանդուրժողության ջրով հասարակության ուղեղները լվանալու փոխարեն, արժե օգտվել տրամաբանության աղբյուրից և հարցերը դնել շատ հստակ ու կոնկրետ, ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու օրենքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում