Wednesday, 10 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

YouTube-ը Թուրքիայի իշխանություններին վերահսկողության մեծ իրավունք է շնորհել

РИА Новости-ի փոխանցմամբ՝ YouTube վիդեո հոսթինգը Թուրքիայում աշխատելու է տեղի tr դոմեյնի գոտում՝ դրանով իսկ թուրքական իշխանություններին տրամադրելով մեծ վերահսկողություն կայքի բովանդակության նկատմամբ: 2008 թվականի մայիսին Թուրքիայում 30 ամսով արգելափակվեց YouTube-ը, ինչի պատճառը դրանում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութերի հայտնվելն էր:

Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե իշխանությունները կարողացել են համոզել Google ընկերությանը, որին պատկանում է YouTube-ը, որ անհրաժեշտ է՝ որ այդ վիդեո հոսթինգն աշխատի թուրքական դոմեյնի գոտում.

«Դա կարևոր որոշում է: Երկար ժամանակ մենք Թուրքիայում աշխատող ինտերնետային ընկերություններին կոչ ենք արել պահպանել երկրի կանոնները: Վիդեո հոսթինգի թուրքական տարբերակը գտնվելու է www.youtube.com.tr հասցեում: Այժմ նա պարտավոր է իրագործել դատարանի որոշումը և հեռացնել անցանկալի հրապարակումները»:

YouTube-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ վիդեո հոսթինգը գործարկում է կայքի թուրքերեն տարբերակը՝ նախատեսված Թուրքիայի բնակչության համար: Նախորդ շաբաթ թուրքական դատարանն իշխանություններին արտոնել էր արգելափակել օնլայն մուտքը հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին:

Տվյալ արգելքը նախաձեռնած Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ նախկինում այդպիսի տեսանյութերի մուտքի արգելափակումը խնդրահարույց էր, քանի որ դրա համար պահանջվում էր կապ հաստատել արտերկրում գտնվող պորտալի սեփականատերերի հետ: Նա հավելել է, որ ներկայումս դրա կարիքը չկա, և դատարանի որոշումները կիրագործվեն անհապաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում