Երեկ Երևանի փոխոստիկանապետ նշանակվեց ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը` փոխարինելով Ռոբերտ Մելքոնյանին` Բազազին: Վերջինս գնաց թոշակի: «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Օսիպյանին էլ փոխարինելու է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀԿԱ բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը: Վերջինս, իհարկե, չշտապեց հաստատել լուրը` ասելով.
«Դրանք խոսակցություններ են, որոնք շրջանառվում են ոչ տեղին և ժամանակին: Պատվերով համերգ չէ ոստիկանությունում: Այդ պաշտոնների նշանակումներն իրականացնում է ՀՀ ոստիկանության պետը: Ինքն էլ կորոշի»:








































