Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին խոսել է իր թիմի շարժառիթի մասին:
«Մադրիդի «Ռեալ»-ի հետ մրցակցությունը մեր հիմնական շարժառիթը չէ: Մենք ցանկանում ենք հաղթել, որպեսզի մտնենք այս սերնդի պատմության մեջ: Ուզում եմ կրկին հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը, Լա լիգայի ու Արքայական գավաթները: «Ռեալ»-ը մեզ համար շարժառիթ չի ստեղծում. մենք ենք ստեղծում»,- ասել է Չավին:









































