Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

Վրացական օրինակը. մամուլ

«Նախկին խորհրդային և աշխարհի բազմաթիվ այլ երկրներուճ բարձրագույն իշխանական և «նրան կից» գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետևանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրենց համար: Ընդդիմադիրների` «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաև իշխանափոխություններից հետո «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց «գործը բուրդ է լինելու»: Հետաքրքիր է նաև, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության «պաշտոնական» հիմնավորումը հետևյալն է` «բա մենք կարո՞ղ ենք թույլ տալ, որ սրանք գան իշխանության` նրանք երկիրն ավերակ կդարձնեն»: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից` «թագավորի»` ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Արևմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար աոաջ: Ասիայում, Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում իշխանավորների և մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին` գործիչներ, որոնց ընդունված է «արևմտամետ» անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց` խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, և իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսևորել որոշակի պետական խոհեմություն` այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարևորը` իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից` անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:

Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաև շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման` առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը` «թագավոր-ստրուկ» հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն դեպի արևմտյան, եվրոպական արժեքներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում