Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն կրկին իր գոհունակությունն է հայտնել նոր ակումբի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Կասանոն այս ամռանը «Միլան»-ից տեղափոխվեց միլանյան մյուս ակումբ՝ «Ինտեր»:
««Միլան»-ի հետ սկուդետոն եմ նվաճել: Լավ փոխհարաբերություններ ունեմ նախկին թիմիս ֆուտբոլիստների հետ: Սակայն «Ինտեր»-ում խաղալն իմ երազանքն է: Երջանիկ ու բավարարված եմ, որ իմ երազանքն իրականություն դարձավ»,- ասել է Կասանոն:





































