«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հասկանում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք հանդիպումը շատ բարդ է լինելու, սակայն անպայման ցանկանում է հաղթանակ տանել:
«Կարծում եմ` մեզ կարևորագույն հանդիպում է սպասվում: Հարկավոր է ավելի լավ խաղ ցուցադրել, քան Մադրիդում և շատ աշխատել, քանի որ մենք ֆանտաստիկ թիմի հետ ենք պայքարելու:
Մեր երկրպագուներին լավ արդյունքներ են անհրաժեշտ: Գիտենք` ինչ է պետք է անել: Մենք անհարմար իրավիճակում ենք հայտնվել, սակայն մեզ առաջին տնային հանդիպումն է սպասվում: Պետք է ապացուցենք երկրպագուներին, որ ունակ ենք ուղղել Մադրիդում թույլ տված սխալները»,- նշել է կիսապաշտպանը:







































