Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

ՀՀԿ ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները. էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ էդվարդ Շարմազանովը խորհրդարանում հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է.
Հարգելի խորհրդարան,

Սեպտեմբերի երկրորդ կեսը հարուստ էր թե՛ ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե քաղաքական շահարկումներով:

Մասնավորապես, նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները և խիստ հանձնարարականները քաղաքաշինության, արդարադատության, պետեկամուտների, առողջապահության և այլ ոլորտների կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ խիստ կարևոր էին և ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ մեր երկրում լայնամասշտաբ բարեփոխումների կուրսն այլընտրանք չունի:

Չնայած բազմաթիվ խնդիրներին` Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում. գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզում:

Ավելին` աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Սա միայն Հանրապետականի գնահատականը չէ: Տեղեկացնեմ, որ այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ կան ուժեր և գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը և անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական` ուժեղ, ազգային և ժողովրդավարական: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում