Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակեց աշխարհի լավագույն ակումբների ցուցակը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնա»-ն՝ 343 միավորով: Չիլիի «Ունիվերսիդադ դե Չիլի»-ն երկրորդն է՝ 300 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի «Բոկա Խունիորսը»՝ 286 միավորով:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. «Բարսելոնա» (Իսպանիա) – 343 միավոր
2. «Ունիվերսիդադ դե Չիլի» (Չիլի) – 300
3. «Բոկա Խունիորս» (Արգենտինա) – 286
4. «Ռեալ» (Իսպանիա) – 281
5. «Ատլետիկո» (Իսպանիա) – 264
6. «Չելսի» (Անգլիա) – 256
7. «Բավարիա» (Գերմանիա) – 248
8. «Կորինտիանս» (Բրազիլիա) – 248
9. «Ատլետիկ» (Իսպանիա) – 240
10. «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա) – 227









































