15-ամյա ռուսաստանցի ծանրորդ Իգոր Տելեկինն ինքնասպանություն է գործել` բարձրահարկ շենքի 17-րդ հարկից իրեն ցած նետելով: Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի գիշերը:
Մարզիկն, ամենայն հավանականությամբ, այդ քայլին է դիմել մրցաշարի ժամանակ անհաջող ելույթից հետո:
Հաղորդվում է, որ երիտասարդի ծնողները լսել են դռան ձայնը, իսկ մի քանի րոպե անց պատուհանից տեսել են իրենց որդու ջախջախված մարմինը: