Բոննում բացվել է նոր գերմանական թանգարան` նվիրված բացառապես կանանց պատմական հաջողություններին: Անսովոր թանգարանը, որն ստացել է «Կանանց պատմության տուն» անվանումը, կոչված է պատմելու հասարակության մեջ կանանց ձեռքբերումների մասին: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Մշտական ցուցադրությունը ներկայացնում է կանանց դերին նվիրված պատմական ակնարկ՝ վաղեմի ժամանակներից մինչև մեր օրերը, այդ թվում՝ 1350-1550 թթ. Եվրոպայում կանանց ձեռքբերումներին և 1850-1938թթ. Գերմանիայում գենդերային դեմոկրատիային:








































