Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայից Ադրբեջան արտահանձնված և Ադրբեջանի նախագահի հրամանով ներման արժանացած տխրահռչակ Ռամիլ Սաֆարովը պատրաստվում է ընտանիք կազմել: Այս մասին ադրբեջանական գործակալությանը հայտնել են Սաֆարովի ազգականները:
Սաֆարովը պատրաստվում է ամուսնանալ այս բոլոր տարիներին իրեն սպասած Շեբնեմ Մամեդովայի հետ: Ավելի վաղ Սաֆարովի հարազատները հայտնել էին, թե պսակադրությունն արդեն իսկ տեղի է ունեցել, սակայն մարդասպանի հայրը հերքել է դա՝ ընդգծելով, որ ներկայումս իրենք պատրաստվում են այդ արարողությանը:











































