Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով.
այն բնակիչները, որոնք մինչև 2013թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 հզ. դրամ կանխավճարի մուծումից:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությունից:












































