Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հանրային խորհրդի պատվիրակությունը Չինաստանում այցելել է «Հուավեյ» կորպորացիայի գործարաններ

Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով սեպտեմբերի 26-29-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը’ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, գտնվել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանը, Հովիկ Մուսայելյանը և ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են այցի նպատակը Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի միջև երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացման հեռանկարների քննարկումն էր:

Պատվիրակության անդամները ջերմ ընդունելության են արժանացել գործընկերների կողմից: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ինչպես պետական, այնպես էլ սոցիալ-մշակութային կապերի սերտացման անհրաժեշտությունը:

ՀԽ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ, Չինաստանի Պետխորհրդի (քաղբյուրո) անդամ պարոն Վանգ Գանգի հետ: Քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող տնտեսական և սոցիալական մի շարք հարցեր:

Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, ներկայացնելով Չինաստանի վերջին տարիների ձեռքբերումները, անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած խնդիրներին, որոնցից է երկրի ոչ համաչափ զարգացվածությունը: Նա հայտնել է, որ իրենց առջև խնդիր է դրված մինչև 2020 թվականը հավասարեցնել երկրի բոլոր հատվածների տնտեսական ցուցանիշները:

Վազգեն Մանուկյանը բարձր է գնահատել Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության ոլորտում և կարևորել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը’ մասնավորապես Հայաստանում ներդրումների իրականացման համատեքստում:

Այցի ընթացքում ՀԽ պատվիրակությունը գտնվել է Տյանցզին քաղաքում, որտեղ պատվիրակության անդամներին ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի տյանցզինյան ղեկավար տիկին Սինգ Յուանմինը:

Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը շրջայց է կատարել նաև հեռահաղորդակցության ոլորտի չինական հայտնի «Հուավեյ» կորպորացիայի գործարաններում’ ծանոթանալով ընկերության վերջին նվաճումներին: Քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գործունեության զարգացման հեռանկարները:

Նշենք, որ Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրվել ուղիղ մեկ տարի առաջ’ 2011 թվականի սեպտեմբերի ամսին Հայաստանում:

Համագործակցության շրջանակներում նախատեսված է տարեկան մեկ անգամ այցելություն կատարել գործընկեր երկիր և քննարկել երկու խորհուրդների գործունեությունն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, որի շրջանակներում էլ կատարվել էր Հանրային խորհրդի պատվիրակության այցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում