Ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկը` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ գերազանց փոխհարաբերություններ ունի Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
«Մենք կապ ենք պահպանում: Կարող եմ նման օրինակ բերել. Մայքլ Էսյենը նախատեսում էր այլ ակումբ տեղափոխվել, բայց ես զանգահարեցի Աբրամովիչին և ասացի.«Խնդրում եմ բաց թող նրան քո ընկերոջ մոտ»: Եվ Էսյենը «Ռեալ» տեղափոխվեց: Մենք հիանալի փոխհարաբերություններ ունենք»,- հայտնել է Մոուրինյոն:
Էսյենը «արքայական ակումբ» է տեղափոխվել «Չելսի»-ից` ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ֆուտբոլիստը հանդես կգա մադրիդյան ակումբում վարձավճարով` 1 տարի ժամկետով: Իսկ Մոուրինյոն 2 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը` «Չելսի»-ի գլխավոր մարզիչ եղած ժամանակ:









































