Բժիշկները Կոլումբիայի նախագահ Խուան Միգել Սանթոսի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել, փոխանցում է Associated Press գործակալությունը:
Ինքը` նախագահը հայտնել է, որ իր ապրելու հնարավորությունը բավական մեծ է, քանի որ քաղցկեղը վաղ փուլում է հայտնաբերվել: Սանթոսն ասել է, որ կշարունակի կատարել նախագահի պարտականությունները` ընդմիջելով հետազոտությունների ու բուժման գնալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆի, Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի և Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի մոտ:











































