Ֆրանսիական կինեմատոգրաֆի լեգենդ 79-ամյա Ժան Պոլ-Բելմոնդոն որոշել է բաժանվել իր կյանքի ուղեկցուհուց, նախկին մոդել Բարբարա Գանդոլֆից: Այդ մասին այսօր հայտարարել է դերասանի փաստաբան Միշել Գոդեն:
«Ժան-Պոլ Բելմոնդոն տեղեկացրել է ինձ` որպես իր ընկերոջ և որպես իր փաստաբանի, որ բաժանվելու է Բարբարայից,- հայտարարել է փաստաբանը «Ֆրանս-պրեսս» գործակալությանը: Դերասանը ընդգծել է, որ լավ հիշողություններ են մնացել մոդելի հետ համատեղ ապրած կյանքից, ով իրենից 40 տարով փոքր է: Սակայն կան բաներ, որոնց հետ Բելմոնդոն չի կարող համակերպվել»,- նշել է Գոդենը:
Բելմոնդոն և Գանդոլֆին, ով նախկինում «PlayBoy» ամսագրի աստղերից էր, հանդիպել էին 2008 թ. Côte d’Azur-ում: Մեկ տարի անց արդեն զույգի շուրջ աղմուկ բարձրացավ: Բանն այն է, որ բելգիական ոստիկանություն (Բարբարան հադիսանում է Բելգիայի հպատակ), սկսել էր հետաքրքրվել մոդելի նախկին ամուսնու ֆինանսական հաշիվների ակտիվությամբ: Քննիչները ենթադրում էին, որ Գանդոլֆը մտադրված կերպով ձեռք է բերել Բելմոնդոյի վստահությունը, նրա փողերը կողոպտելու համար:
Դերասանն ինքը մի քանի անգամ հայտարարել է բելգիական ոստիկանությանը, որ իր կյանքի ուղեկցուհու նկատմամբ որևէ պահանջ չունի, չնայած, որ նրանց ձեռքի տակ եղել են մոդելի հեռախոսային խոսակցությունների ձայնագարությունները, որոնցում նա հստակորեն նշում է իր մտադրությունների մասին:
Դեռևս այս ամսվա մայիսին զույգը միասին էր հանդես եկել Կաննի կինփառատոնում:












































