Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու որդիներից մեկը խախտել է ընտրական օրենսդրությունը, հաղորդել է Грузия Online-ը:
Ուտա Իվանիշվիլին ընտրական տեղամաս է ժամանել շապիկով, որի վրա դաջված է եղել «Վրացական երազանք » կուսակցության լոգոտիպը: Ընտրության օրը վրացական օրենսդրությունն արգելում է քաղաքական գովազդը:
Այս օրենքը խախտողը կտուգանվի հազար լարիով:
Վրացական ՀԿ-ները տեղեկացրել են, որ գրանցել են ավելի քանի հարյուր ընտրախախտումներ:
GHN գործակալությունը հայտնել է, որ Քութաիսիի ընտրատարածքում «Վրացական երազանք » և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների անդամների միջև տեղի է ունեցել կռիվ:
Իր հերթին Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրությունները անցկացվել են առանց էական խախտումների:








































