Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի աղջիկը` Այշաթ Քադիրովան երկու տարվա ընթացքում անգիր է սովորել Ղուրանի բոլոր 114 հատվածները, ինչը նրան իրավունք է տվել խաֆիզ անվանվել: Այս մասին հաղորդվել է հանրապետության ղեկավարի և կառավարության պաշտոնական կայքում:
Ռամզան Քադիրովն այցելել է Այշաթի ուսուցիչներին և նրանց խորին շնորհակալություն է հայտնել քրտնաջան աշխատանքի համար:
Այշաթը հոկտեմբերի 4-ին քննություն է հանձնելու հայտնի հոգևոր գործիչներից բաղկացած կոմիտեին:
Աղջիկը 14 տարեկան է: Նա երկրորդ խաֆիզն է Քադիրովների ընտանիքում: