ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը բրիտանական Guardian թերթի լրագրողներին պատմել է, թե ինչպես են նրան մի անգամ Իտալիայում հանգստանալու ժամանակ շփոթել հոլիվուդյան կինոդերասան Մորգան Ֆրիմենի հետ:
ՄԱԿ-ում իր զբաղեցրած պաշտոնը թողնելուց հետո Անանը կնոջ հետ մի փոքրիկ իտալական քաղաք հյուր է մեկնել: Ամուսինները հույս ունեին հանգստանալ լրագրողների անդադար ուշադրությունից: Սակայն հետաքրքրասերների աչքերից նրանք չվրիպեցին:
Թերթի կրպակի մոտ, որտեղից ամուսինները թերթ էին գնում, Անանը նկատեց մի խումբ տղամարդկանց, որոնք ուշադիր իրեն էին նայում:
«Մեզ արդեն ճանաչեցին: Ինչպե՞ս վարվել»,- շշնջացել է Անանը կնոջը:
Սակայն նրանց անհանգստությունը տեղին չէր: Տղամարդկանցից մեկը մոտեցավ նրանց և ասաց. «Մորգա՛ն Ֆրիմեն, ինքնագիր կտա՞ք»: Որից հետո նախկին գլխավոր քարտուղարին է փոխանցել թուղթ ու գրիչ: Անանը, իրեն չմատնելով, վերցրել է գրիչը և գրել «Մորգան Ֆրիմեն»:
«Այդ ժամանակվանից, երբ իմ մասին ասում են, որ ինձ ներկայացնելու կարիք չկա, ես պատում եմ այս պատմությունը»,- եզրափակել է Քոֆի Անանը:











































